|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` համաձա՞յն է, որ երկիրը շարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը` արդեն վարչապետի պաշտոնում, դրական արձագանքեց: «Այո, նա հրաշալի է ղեկավարում», - ասաց նա:
Դիտարկմանը` անփոխարինելի է համարում Սերժ Սարգսյանին, Մանուկյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդ չկա, բայց այս պայմաններում նա հրաշալի ղեկավարում է»։
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է արտագաղթողների թիվն ավելացել, պատգամավորը պատասխանեց, որ դա բնականոն ընթացք է, մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի և հետո վերադառնում։ «Լավ բան չի արտագաղթը, ես կողմ չեմ, բայց մարդիկ միշտ էլ գնացել են, եկել են», - հավելեց նա։