կարևոր
1237 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 21:13
Հասարակություն

Այսպես էլ ղեկավարում են երկիրը. Գոռ Սարգսյանը՝ դասագրքերում Մաշտոցի նկարի թվայնացման և հեռախոսների արգելքի մասին

Այսպես էլ ղեկավարում են երկիրը. Գոռ Սարգսյանը՝ դասագրքերում Մաշտոցի նկարի թվայնացման և հեռախոսների արգելքի մասին

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը գրել է.

 «Մի բան ուզում եմ ներկայացնել, որպեսզի հասկանաք՝ որքան խայտառակ ձևով են Նիկոլի թիմը ղեկավարում մեր երկիրը՝ դավաճանությունից բացի։

Վերջերս հանրային դաշտում արդարացի քննադատություն եղավ, որ դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկություն չկա, և Հայկական այբուբենն էլ ամբողջությամբ բացակայում է։ Այդ քննադատությանը ի պատասխան կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը տեսաուղերձով պարզաբանում էր, որ գրքերում կան QR կոդեր, որոնց միջոցով երեխաները կարող են հեռախոսով բացել և կարդալ թե՛ Մեսրոպ Մաշտոցի մասին, թե՛ այբուբենի մասին։ Իհարկե, դա աբսուրդ է, երբ նախարարը փաստացի հուշում է, որ ծնողները ստիպված լինեն հեռախոս տալ երեխաներին։ Բայց դա մի կողմ թողնենք։

Եվ ահա այսօր Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ ցանկանում են դպրոցներում արգելել երեխաներին հեռախոսներ ունենալ և պահել (ինչը, կարծում եմ, ճիշտ որոշում է)։ Ստացվում է՝ այս մարդիկ իրարից տեղյակ չեն,մի ձեռքը չգիտի մյուսը ինչ է անում, և հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են աշակերտներին։

Այսպես էլ ղեկավարում են մեր երկիրը, այսպես էլ ղեկավարեցին պատերազմը, այսպես էլ հանձնեցին Արցախը։ Նույն ձևով էլ կթրքացնեն Հայաստանը։ Իսկ իրենք անմեղսունակի պես որևէ պատասխանատվություն չեն կրում»։