Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության վերաբերյալ գործը դատարանում է: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել է չորս անձանց սպանություն:
Բացի այդ՝ նա 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 17-ին էլ կատարել է սուտ մատնություն:
Այսպիսով`Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով:
Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Քալաշյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, մահացածների և վիրավորների հետ որևէ խնդիր չի ունեցել, բացառությամբ սպանվածներից մեկի, ով, ըստ նրա, նախօրեին եղել է իրեն ծեծի ենթարկողների թվում: Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ սպանության շարժառիթը սխալ է ներկայացված, իր պաշտպանյալը հանցագործությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Քալաշյանի 67-ամյա հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը, թաքցրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին: