Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում երեք մարդու կյանք խլած զինված միջադեպի վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ գյուղացիները եզդիական համայնքում նշելիս են եղել հանգուցյալի հիշատակի օրը: Մեր տեղեկություններով՝ տղամարդը սգո սրահում կրակոցներ է արձակել Ռուսաստանից ժամանած իր եզդի բարեկամների ուղղությամբ և դիմել փախուստի:
Նախնական տեղեկություններով՝ շարժառիթը նախկինում առաջացած գումարային խնդիրներն են եղել: Հիշեցնենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, և դեպքից տուժածներն էլ եզդիներ են, բոլորը` տղամարդիկ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը կրակ բացել հավաքվածների վրա: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կրակոցների հետևանքով մահացել են 1984 թվականին ծնված Զորիկ Օզմանյանը, նրա 81-ամյա հորեղբայրը՝ Ամրո Օզմանյանը, և 1969 թվականին ծնված Աղասի Քալոյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: