|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լարված մթնոլորտում ընթանում է Շամիրամ գյուղում 4 անձի սպանության գործով դատաքննությունը: Քիչ առաջ ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդեց դատարանին` փոխել իր պաշտպանյալ Քյարամ Քալաշյանի խափանման միջոց կալանավորումը:
Քյարամ Քալաշյանը սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի հորեղբայրն է: Նա մեղադրվում է ծանր հանցագործությունը պարտակելու մեջ:
Տուժող Միշա Օզմանյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ եթե Քյարամ Քալաշյանը սգո սրահում կանգներ իր եղբորորդու դիմաց, փակեր կրակոցների ճանապարհը, երիտասարդներ չէին զոհվի: «Եթե կանխեր, էդ ավազակը չէր սպանի մարդկանց»,- ասաց նա:
Այս արտահայտությունը բարկացրեց ամբաստանյալ Թելման Քալաշյանին: «Բա էդ ավազակի փողերն ո՞վ ա տալու»,- բղավեց նա, ինչից հետո դատարանում կրկին մեծ աղմուկ բարձացավ: Տուժած կողմի հարազատները սկսեցին եզդիերեն հայհոյանքների ու անեծքների տարափը:
Նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը սանկցիա կիրառեց և մեկ ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրեց ամբաստանյալ Թելման Քալաշյանին, տուժող Միշա Օզմանյանին և սպանվածներից մեկի հարազատներից մի կնոջ:
Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: