Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արագածոտնի մարզի Շամիրամի գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից տուժած 6 վիրավորներից 3-ի վիճակը ծանր է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Արտյոմ Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներին ցուցաբերվել է առաջին անհետաձգելի բժշկական օգնություն, այնուհետև երեքին տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բուժկենտրոն:
«Երեք` Երևան տեղափոխվածների վիճակն էլ ծանր է: Նրանցից մեկն ունի թոքերի թափանցող վիրավորում, նրա վիճակն ամենածանրն է: Մյուս երեք տուժածներն Աշտարակի բուժկենտրոնում են, և նրանց վիճակը բավարար է: Ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ են ստացել»,- նշեց Պետրոսյանը:
Ի դեպ, արարողության ժամանակ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցները, կանայք այլ սրահում են գտնվել, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ տուժածները միայն տղամարդիկ են: