կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-30 16:08
Սպորտ

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում

Ամառային եւ ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով տարբեր երկրներից  դոպինգ սպաներ են հրավիրվում, որպեսզի խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման որակն ավելի բարձր լինի: Հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ համապատասխան հրավեր-նամակ են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի եւ այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, եւ մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության եւ գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որեւէ լրացուցիչ հարցի եւ խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ: Շնորհակալություն ենք հայտնում ՀԱՕԿ-ին, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որ այս հարցում մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով Անժելա Սահակյանի ճանապարհածախսը Փհենչհան»- ՀԱՕԿ լրատվականին ասաց Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում: