կարևոր
751 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-08 12:18
Սպորտ

Հայաստանը Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Հայաստանը Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Այսօր՝ հունվարի 8-ին, Իտալիայի Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի քաղաքներում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։

Մրցումային երկրորդ օրը դահուկավազքի 20 կմ սկիաթլոն մարզաձևում մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։ Մեր մարզիկի մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին։

Հիշեցնենք, որ ընթացիկ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը առաջինը ներկայացրել է Կատյա Գալաստյանը։