|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս եկած Զարուհի Փոստանջյանը նոր կուսակցություն է հիմնել` «Երկիր ծիրանի» անունով: Կուսակցության անվանումը միանշանակ չընդունվեց շատերի կողմից:
Yerkir.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց. «Եթե որևէ մեկի համար անսովոր է, ես կարող եմ բացատրել, թե ինչ է նշանակում «Երկիր ծիրանի»: Երբ 1840 թ. երկրաշարժ է տեղի ունենում, Արարատ լեռան վրա Ակոռի գյուղը հիմնովին ավերվում է, և հետագայում, երբ Խաչատուր Աբովյանը բարձրանում է լեռը, տեսնում է հրաշալի ծիրանի այգիներ: Ինչո՞ւ ծիրանի այգիները չկործանվեցին ու մնացին, որովհետև ծիրանենու արմատները շատ խորն են: Ծիրանն է, որը միշտ մեր երկրում է աճել, այն մեր երկրի խորհրդանիշն է, մեր երկիրը ճանաչում են որպես երկիր ծիրանի: Ոչ մեկը չունի այն երաժշտությունը, որը ստեղծվում է ծիրանենուց ստացված փայտից` դուդուկից»:
Նրա խոսքով` «Երկիր ծիրանի» կուսակցությունն ազգային-ազատական է լինելու: