|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Պեկինում բնակվող 72-ամյա թոշակառուն արական սեռը իգականի փոխելու համար վիրահատության է ենթարկվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «China Daily»-ին։
Հաղորդվում է, որ վիրահատությունը տեղի է ունեցել Գուանդուն նահանգի Հուեյչժոու քաղաքում՝ Չինաստանի հարավում։ 72-ամյա Սին Յուեին ներդրվել են կրծքի իմպլանտներ։ Նա նաև հեշտոցյին վիրահատություն է տարել։
«Ես ավարտեցի իմ երազանքի իրականացումը՝ կին դառնալը», - հայտարարել է նա վիրահատությունից հետո։ Վիրահատությունից առաջ Սին Յունը ստիպված է եղել հարյուրավոր թեստեր անցնել և բազմաթիվ հարցերի պատասխանել բժիշկներին վստահեցնեու համար, որ ինքն, իսկապես, ցանկանում է կին դառնալ։
Սին Յունի խոսքով՝ մանուկ հասակում նա հաճախ էր հագնում աղջկա զգեստներ։ 1970-ին Յունն ամուսնացել է, իսկ երեք տարի անց ծնվել է նրա դուստրը։ 2000-ին զույգն ամուսնալուծվել է։