կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 12:39
Հասարակություն

Էրդողանին նամակ գրելով` նույն բանն եմ արել, ինչ իմ նախորդներն ու Հրանտ Դինքը. Արամ Աթեշյան

Էրդողանին նամակ գրելով` նույն բանն եմ արել, ինչ իմ նախորդներն ու Հրանտ Դինքը. Արամ Աթեշյան

Էրդողանին գրած նամակս միմիայն հայ համայնքի շահերից է բխել. այսօր լրագրողներին ասաց Պոլսի Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ  Արամ Աթեշյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե նամակից հետո ի՞նչ է շահել Պոլսի հայ համայնքը:

Նրա խոսքով՝ ինքը փորձել է պետությանը հնազանդ լինել, ինչը գրված է նաև Աստվածաշնչում, ընդ որում` նամակը միայն ինքը չէ գրել, այն մի քանի հոգով են պատրաստել: «Նամակը գրելուց առաջ նայել եմ, թե իմ նախորդներն ինչ ձևաչափով են նամակ գրել, ես էլ նույնն եմ արել: Ի վերջո, ես նույն բանն եմ արել, ինչ Դինքը: Ի վերջո, նամակում ես չեմ գրել, որ Ցեղասպանություն չի եղել, բայց, այո, չեմ էլ գրել, որ այն եղել է»,- ասաց Աթեշյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ եթե ինքն էլ, Դինքն էլ նույն բանն են ասել, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Դինքի խոսքը, տեսակետը հայ համայնքի կողմից ընդունվել է, իսկ իր ասածը՝ ոչ, Աթեշյանը պատասխանեց, թե պատճառն իր՝  համայնքի ղեկավար ու բոլորի ուշադրության կենտրոնում լինելն էր: «Դինքի մասին էլ շատերն այդպես կխոսեն, է հետո՞: Բացի այդ` այնպես չէ, որ հայ համայնքն իմ դեմ է. 50-100 գոռացողները համայնքն ամբողջությամբ չեն ներկայացնում: Համայնքն իմ դեմ չէ, անկիրթներն են իմ դեմ: Եվ հետո` համայնքում կան ինձ գնահատողներ, սակայն գոռգոռացողներն ինձ չգնահատողներն են»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին, որ եթե նամակն այդպես էլ չգրեր, ի՞նչ կփոխվեր դրանից, արդյո՞ք հայ համայնքի վիճակն ավելի կվատանար, Աթեշյանը պատասխանեց` ոչինչ էլ չէր փոխվի: «Տեսեք` եթե հայ համայնքի շահերըպիտի  առաջ տանեն` Ցեղասպանության մասին գոռգոռալով, թող գոռան, բայց եթե ոչնչի չպիտի հասնեն, ինչի՞ են գոռգոռում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Աթեշյանը նամակ էր ուղարկել Էրդողանին, որում ներողություն էր խնդրել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: