կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 10:44
Տարածաշրջան

Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան

Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան

Այսօր Կ.Պոլսում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի ծննդյան օրն է:

 

Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում: Ծնողների ամուսնալուծությունից հետո հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ` Ռաքելի հետ:

 

Դինքը աչքի էր ընկնում իր անվախ ելույթներով, գուցե և դա էր պատճառը, որ թուրք ազգայնամոլների թիրախը դարձավ և դավադրաբար սպանվեց` համախմբելով Թուրքիայի ժողովրդին և աշխարհի ուշադրությունը սևեռելով Թուրքիայի վրա և ցույց տալով նրա իրական դեմքը:

 

Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցով։ Մարդասպանը հեռանալիսց գոչել էր` «գյավու´ր», ինչը ենթադրելու տեղիք է տալիս, որ սպանությունն իրագործվել է ազգային հողի վրա: Հրանտի մահից հետո ոստիկանության բաժանմունքում արված լուսանկարներից մեկը, որում թուրք ոստիկանները նկարահանվում են «հերոսի» հետ` թուրքական դրոշի ներքո, խոսուն վկայությունն է թուրքերի լկտի պահվածքի:

 

Հիշեցնենք, որ 2007 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետմահու մրցանակ է շնորհել Հրանտ Դինքին` ասելով. «Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»: