Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրինագծերի փաթեթը: Ըստ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի` օրինագծի փոփոխությունները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ:
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անհատապես և այլ անձանց հետ միասին ներկայացելու հանրագիր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և ստանալու պատշաճ պատասխան»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ, միջազգային պրակտիկայում կիրառվում է: Ըստ նրա` հանրագիրը կարևոր քաղաքական իրավունք է, որը հանրությանը թույլ է տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` գրություն ուղարկել, նրանց գործունեության թերությունների մասին տեղեկություն տալ և բարելավմանն ուղղված հասարակական կարծիքներ ընդգրկել, որից հետո էլ պաշտոնատար անձը միջոցներ կձեռարկի հասարակական պահանջները կիրառելու ուղղությամբ:
«Հանրագիր ներկայացնելով՝ ապահովում ենք անմիջական կապը հանրության և պետական ու տեղական մարմինների միջև և ստիպում ենք հետևել հանրության առաջարկներին: Սա նաև մի մեխանիզմ է, որ մարիններն արտաքին ազդակներից հասկանան` ինչ խնդիրներ ունեն իրենց գործունեության առումով, թե ինչ բացեր ունեն և ինչպես կարող են լուծել»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ սահմանվել են դիմելու, մերժելու ընթացակարգերը, նաև նախատեսել են հանրագիր ներկայացնելու մի քանի տեսակներ` գրավոր, առձեռն կամ նույնիսկ էլեկտրոնային եղանակով:
«Նախատեսվել է կոլեկտիվ հանրագրի գաղափարը. անձինք էլեկտրոնային հարթակում հանրագիր են ներկայացնում և մյուս այլ անձինք մեկ ամսում կարող են միանալ այդ հանրագրին»,- ասաց Հովհաննիսյանը: