Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի յայտարարութիւնը
Մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի տօնակատարութեան օրը, ցաւով տեղեկացանք Ամենայն Հայոց Հայրապետի եւ հոգեւորականաց դասի նկատմամբ ՀՀ ոստիկաններին ոչ յարիր պահուածքի մասին, որոնք ամէն կերպ փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի յուշահամալիր: Խոր ցաւով ստիպուած ենք արձանագրել, որ նախադէպը չունեցող ամօթալի երևոյթ էր կատարուածը։
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմը, ի գլուխ ունենալով Թեմակալ Առաջնորդը, Թեմական խորհուրդը եւ հոգեւորականաց դասը, խստօրէն դատապարտում են Հայաստանեայց Առաքելական Ս. եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի ոստիկանութեան այդ գործելաոճը, որը դուրս է ողջախոհութեան բոլոր սահմաններից:
Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ուշադիր եւ անաչառօրէն քննել միջադէպը եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։
Մեր զօրակցութիւնն ու որդիական խոնարհումն ենք բերում Վեհափառ հօրը՝ աղօթելով Բարձեալին անսասան պահել մեր Սուրբ եկեղեցին, հայրենի ժողովուրդն ու Հայրենիքը:
Դիւան Առաջնորդարանի
Մայիս 29, 2024