Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Աղբահանության մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Զեկուցում էր տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով` հստակ սահմանվում են տուրք և վճար հասկացությունները. եթե դրանք թույլտվություններ են, ուրեմն տուրքեր են, եթե ծառայություններ մատուցելու դիմաց է, ուրեմն վճար է:
Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի եւ տեղական վճարների հստակ ցանկ: Նախագծով սահմանվել է տեղական տուրքի 18 տեսակ եւ տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել եւ սահմանվել են նաեւ տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը, ինչպես նաեւ այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը:
Գոտիավորման սկզբունքով առաջնորդվելու վերաբերյալ նախագծով առաջարկվում է այն կիրառել 10.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, ընդ որում՝ տարբեր տեղական տուրքերի եւ վճարների համար հնարավորություն տալով սահմանել տարբեր գոտիավորումներ՝ դրույքաչափերի տարբեր գործակիցների կիրառմամբ: Բացի վեր նշված փոփոխություններից, օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել տեղական տուրքի եւ վճարի հաշվարկման ու գանձման, տեղական տուրքի եւ վճարի արտոնությունների եւ ավելի մուծված գումարների հետ վերադարձման հետ կապված իրավակարգավորող դրույթներում:
Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել եւ տարանջատել «տեղական տուրքեր» եւ «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված` ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները եւ բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը սահմանելիս եւ հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն այդ հարցում: