|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։
ՄԻՊ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ նման աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ և առանձին աղյուսակներում բովանդակում են կոնկրետ առաջարկներ իրավասու մարմիններին: Այդ աշխատանքները նպատակ ունեն համակարգել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները, ինչպես նաև նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց իրականացմանն ու աջակցել նրանց աշխատանքներին:
Նախաձեռնված գործընթացը խիստ արդիական է նաև՝ հաշվի առնելով, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022 թվականների միջոցառումների մշակման աշխատանքներին: