|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հայաստան» խմբակցություն քարտուղար Արծվիկ Մինասյանը ճեպազրույցում անդրադարձել է քաղաքական գործընթացներին՝ նշելով, որ իշխանությունները փորձում են որոշ հարցեր ձգձգել և դրանք ընտրությունների շրջանում ներկայացնել։ Նրա խոսքով՝ դա քաղաքականապես ճիշտ լուծում չէ։
Մինասյանը շեշտել է, որ հանրահավաքների միջոցով ճնշումներ գործադրելու տարբերակը միշտ հնարավոր է, սակայն ավելի կարևոր է հասկանալ դրանց արդյունավետությունը.
«Եթե իսկապես 100 հազարավոր մարդիկ դուրս գան փողոց և պահանջեն, դա կլինի այն ահռելի գործողությունը, որը իշխանությունը չի կարող կասեցնել»,- նշել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների մոտեցումը սխալ է, երբ ասում են, թե դժգոհները պետք է միայն փողոց դուրս գան․
«Ժողովրդի մեծամասնությունը դժգոհ է այս վարքագծից, բայց իր վերաբերմունքն կարող է արտահայտել նաև քվեախցում»։
Մինասյանը վստահեցրել է, որ ժողովուրդը կտրուկ ու ճիշտ ձևով պատասխանելու է իշխանություններին՝ զրկելով նրանց վերարտադրվելու հնարավորությունից։
Մանրամասն՝ տեսանյութում։