Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին: Այդ մասին АрмИнфо-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին:
Նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ ԵՄ-ն կախված է ՆԱՏՕ-ից: «Համաձայնագրի տեքստում նշվում է, որ դրա հոդվածները չեն հակասում այն պարտականություններին, որոնք Հայաստանը ստանձնել է այլ կազմակերպությունների առջև, այդ թվում` ԵԱՏՄ-ի»,- նշել է դեսպանը:
Պատասխանելով հարցին` Հայաստանը կարո՞ղ է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Վոլինկինը նշել է, որ Հայաստանն, անկասկած, եզակի աշխարհա-քաղաքական դիրք ունի` գտնվում է Արևելքի և Արևմուտքի ճանապարհների խաչմերուկում: «Այդ պատճառով հասկանալի է մի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերություններ կառուցելու, մյուս կողմից` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերություններ զարգացնելու ձգտումը»,- ասել է նա:
Դեսպանը հույս է հայտնել, որ «և, և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը, և Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև: