|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակում բանակցում է Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք, ԵԱՏՄ անդամների համաձայնությամբ, ազատ առևտրի գոտի ենք ստեղծել Մեղրիում` Իրանի հետ սահմանին, և հաշվի առնելով այն փաստը, որ այն կողմում նույնպես գործում է ազատ տնտեսական գոտի, այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ կան: Մենք ԵԱՏՄ շրջանակում բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ես կարծում եմ, որ բանակցություններն արդյունավետ կավարտվեն, և մենք կստորագրենք համաձայնագիրը»,- ասել է ՀՀ նախագահը: