|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախստանի չեմպիոն «Ակտոբե»-ի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Ռուսաստան: Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ֆուտբոլիստը մեկնել է Մոսկվա, որպեսզի բուժզննում անցնի, քանի որ երեկ կայացած` «Կայրաթ»- «Ակտոբե» (7:1) խաղում գլխի վնասվածք էր ստացել:
Ղազախական Sportinfo.kz կայքը հաղորդում է, որ հայ ֆուտբոլիստը մեկնել է Ռուսաստան, որպեսզի պայամանագիր կնքի Պերմի «Ամկար»-ի հետ: «Ակտոբե»-ի հետ Արզումանյանի պայմանագիրը ավարտվում է տարեվերջին: Ֆուտբոլիստը որոշել է հենց այդ ժամանակ էլ հեռանալ թիմից: Համաձայն պայմանագրի` Արզումանյանը միայն տարեվերջին կարող է տեղափոխվել այլ թիմ: