կարևոր
3670 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-08 19:00
Քաղաքական

Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են կնքելու, այլ վերջին տապանաքարն են դնելու ՀՀ-ի վրա. Սրբազան

«Ո՞ւր է մեր համայնքապետը՝ Մամիկոն Ասլանյանը։ Ինչո՞ւ է կալանքի տակ։ Ես նախ ուզում եմ ավագանու ընդդիմադիր անդամներին ողջունել, որոնք մի մարդի պես ներկա են։ Դուք ընդդիմադիր չեիք, դարձաք ընդդիմադիր։ Սա եզակի երևույթ է՝ ընտրություններում շահում են, դառնում են ընդդիմադիր։ Կա որևէ երկրում նման բան», -նշեց Բագրատ Սրբազանը Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ։ Վարչապետի թեկնածուն Մամիկոն Ասլանյանին մաղթեց շուտափույթ ազատություն՝ ընդգծելով, որ նա ճաղերով բանտում է, իսկ մենք անճաղ։ «Դեռ ինքն արդարանալու տեղ ունի։ Կարող է ասել՝ ես բանտում էի, ոչ մի բան չէի կարող անել, բայց մենք այդպես չենք և ամեն ինչ մեր ձեռքերում է»։

Մանրամասն՝ տեսանյութում