Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա և հույս ունեմ, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: Այս մասին հոկտեմբերի 26-ին մեկնարկած «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության երկու կարևոր սկզբունքի շուրջ. Բաքուն և Երևանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջանակությունն այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քկմ:
Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի՝ ԽՍՀՄ ժամանակ երկրների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
«Մենք հույս ունենք այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր: Նաև հույս ունեմ, որ առաջիկայում զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին», - ասել է Փաշինյանը: