Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով. AzerTAc-ի հաղորդմամբ՝ օկուպացված Աղդամ կատարած այցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Բայց ադրբեջանական ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այս դաժանությունը։ Ոչ ոք չպետք է մոռանա...»,- հավելել է նա։
Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ այն աշխատանքը, որը ներկայումս իրականացնում է Ադրբեջանը, «այդ թվում՝ ռազմական զարգացման ոլորտում, ավելի կամրապնդի Ադրբեջանը և կդառնա պատասխան ռեւանշիստական ուժերին, որոնք բարձրացել են Հայաստանում»։