Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ Հայաստան» ծրագիրը ՍայԱրք կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել է նոր ծրագիր՝ Նորավանք վանական համալիրի և Արենի-1 քարանձավի եռաչափ սկանավորման համար, ինչպես նաև օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները՝ Հայաստանի մշակութային ժառանգությունընկարահանելու, արխիվացնելու և տարածելու նպատակով։ Նշված վայրերն առանձնահատուկ են իրենց գեղեցկությամբ, պատմությամբ և հնագիտական նշանակությամբ։
ՍայԱրքի սկանավորման աշխատանքների և նոր վիրտուալ իրականության (Virtual Reality) ականջակալների և ակնոցների շնորհիվ հնարավոր է դարձել հայտնվել հեռավոր վայրերում և զգալ այնտեղի փորձառությունները։ Շարժումների գրանցմամբ, մարդը ոչ միայն կարող է տեսնել տեղայնքը, այլ նաև ֆիզիկապես շարժվել այդ տարածքում` ստանալով տպավորություն, որ գտնվում է Հայաստանում և քայլում է տվյալ մշակութային վայրում։
Այս հնարավորությունը կարելի է կիրառել զանազան երկրներում, ճանապարհորդական տոնավաճառ-ցուցահանդեսներում, թանգարաններում և կրթական հարթակներում՝ ներկայացնելու ոլորտի մասնագետներին և տուր օպերատորներին Հայաստան այցելելու փորձառություններն ու հնարավորությունները։
«Իմ Հայաստան» ծրագիրը կաշխատի ՍայԱրքի հետ՝ տվյալներ մշակելու Հայաստանի թանգարանային ցուցանմուշների վերաբերյալ, որոնք կցուցադրվեն 2018 թվականին Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնյան Ֆոլկլայֆ փառատոնին և այլ հանրային իրազեկմանմիջոցառումների ժամանակ։ Այնուհետև,ՍայԱրքն այս տվյալներով կստեղծի պատկերների վիրտուալ իրականություն, որպեսզի օգտվողները ամբողջությամբ ծանոթանան Հայաստանի մշակութային ժառանգությանը և զբոսաշրջության ուղիներին։
Սկանավորման աշխատանքներին զուգահեռ քառօրյա դասընթացներ են նաև կազմակերպվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների և մշակութային ժառանգության, ճարտարապետության ոլորտի մասնագետների համար։ Դասընթացների ընթացքում ՍայԱրքը ներկայացրել է երեք հիմնական մեթոդներ, որոնք կիրառվելու են Նորավանքի և Արենի-1 քարանձավի թվայնացման համար՝ ֆոտոգրամետրիա, օդային պատկերներ և եռաչափ սկանավորում։ Մասնակիցներն ինքնուրույն գործարկել են սարքավորումները, նկարահանել Երևանի փողոցներն ու մշակել նկարահանածը հատուկ ծրագրով՝ ստեղծելով վիրտուալ տուրի տեսահոլովակներ։ Դասընթացի մասնակիցները հրավիրվել են նաև ներկա գտնվելու Վայոց Ձորի սկանավորման աշխատանքներին՝ ապագայում նմանատիպ աշխատանքների շարունակայնության խթանման նպատակով։
«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։