|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրանի ռազմաօդային ուժերը ներկայացրել են նոր ռադար, որն ունակ է միաժամանակ որսալ մինչև 300 թիրախ: Ըստ Press TV- ի՝ շնորհանդեսը տեղի է ունեցել երկրի ռազմաօդային ուժերի տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ:
«Ալբորզ» ռադիոտեղորոշիչը եռաչափ է, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ հայտնաբերելու թիրախները: Ռադիոտեղորոշիչի գործառնական հեռահարությունը 450 կմ է:
Հեռուստաալիքը նշում է, որ ռադարը նախատեսված է «սթելս» (դժվար հայտնաբերման) տեխնոլոգիայով ստեղծված գաղտնի օբյեկտների և նույնիսկ ինքնաթիռների որոնման ու հետևման համար։
Զինվորականները ներկայացրել են նաև զորքերի հրամանատարության և վերահսկման վերլուծության ու որոշումների կայացման նոր՝ «Բորհան» համակարգը: Սա վերահսկման տարբեր համակարգերից ստացված տվյալների մշակման էլեկտրոնային համալիր է, որը պետք է օգնի հրամանատարներին՝ գնահատել ռազմաճակատում զորքերի տեղակայման կամ արձագանքման իրավիճակը: