Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-05-05 21:27
Մշակույթ

Մագիլի քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթը համարվեց չկայացած

Մագիլի քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթը համարվեց չկայացած

Այսօր մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի Մագիլի քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը:

 

Մրցույթին ներկայացվել էր երկու հայտ` «Ինկար» ՍՊԸ-ի և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից:

 

Հանձնաժողովը մերժել է Գեղամ Գինոսյանի հայտը, քանի որ այն չի համապատասխանում հրավերի պահանջներին: Հանձնաժողովը մերժելիս հիմք է ընդունել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները:

 

Հանձնաժողովը մերժել է նաև «Ինկար» ՍՊԸ-ի հայտը, քանի որ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական երակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամկետանց է: Այս պահանջն ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում:

 

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովը որոշել է մրցույթը համարել չկայացած: