|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը և հավելում. «Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք և հանգանակությունների արկղից գողացել մոտ 200.000 դրամ: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքում հսկողություն իրականացնող անձանցից ոչ ոք չի նկատել անծանոթ մարդու: Միայն առավոտյան եկեղեցու բացված պատուհանից են աշխատակիցները հասկացել, որ եկեղեցու տարածք գիշերը մարդ է մտել: Դեպքի առնչությամբ իրավապահներն աշխատում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։