կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 16:18
Իրավական

Մարզահամերգային համալիրն այլևս աճուրդի չպետք է հանվի

Մարզահամերգային համալիրն այլևս աճուրդի չպետք է հանվի

Մարզահամերգային համալիրն այլևս չպետք է աճուրդի հանվի: Այսօր ավարտվել է երրորդ անգամ աճուրդի հանվելու վերջնաժամկետը, և մինչ օրս գնման որևէ առաջարկ չի եղել, սակայն սկզբնական գինը 30 տոկոսով իջեցվել է:

 

Երեկ վերաքննիչ դատարանը բավարարել է Մարզահամերգային համալիրի կողմից տարված բողոքը` կատարողական վարույթ սկսելու վերաբերյալ առաջին ատյանի կողմից ընդունված որոշումը:

 

«Ես երեկ դիմում եմ ներկայացրել, կցել եմ նաև որոշման պատճենը, որպեսզի կասեցվի աճուրդը, բայց մինչ այժմ տեղեկություն չունեմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը:

 

Նա նշեց, որ եթե օրենքով առաջնորդվեն, ապա աճուրդը պետք է կասեցվի, իսկ եթե շարունակեն պնդել, թե առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման օրից, ապա գուցե երեք աշխատանքային օր հետո նորից աճուրդի հանվի ՄՀՀ-ն` արդեն սկզբնական գնից 40 տոկոսով էժան: Ի դեպ, վերաքննիչ դատարանի այս որոշումն էլ 30-օրյա ժամկետում կարող են բողոքարկել երկու կողմերն էլ: Եվ օրենսդրորեն աճուրդի հանվել-չհանվելու հարցը հստակ կդառնա միայն այն ժամանակ, եթե ուժի մեջ դատական ակտ լինի: