Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեկնել է կարճատև արձակուրդ` մինչև 2040 թվականը կայուն զարգացման ազգային ռազմավարությունը մշակելու համար: Այդ մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը: Սակայն Աթամբաևի աշխատանքային դադարի իրական պատճառը Ղազախստանի հետ սահմանին առկա խնդիրներն են, որոնք չեն լուծվում, ինչպես նաև Տալասում սրված իրավիճակը, որտեղ կիրակի բողոքի հերթական հանրահավաքն է կայացել: Փորձագետների կարծիքով` կատարվող իրադարձությունները հղի են ներքաղաքական իրավիճակի սրմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ-ից Ղրղզստանի դուրս գալով. գրում է Независимая Газета-ն:
Աթամբաևը տալասցիներին մեղադրել էր նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Օմուրբեկ Բաբանովին աջակցող ակցիաներ կազմակերպելու մեջ: Տալասցիները պահանջել են իշխանություններից` կարճ ժամկետներում լուծել Ղրղզստան-Ղազախստան սահմանին հերթերի գոյացման խնդիրը: Սահմանին խցանումներն առաջացել են Ղազախստանի կողմից ղրղզական արտադրանքի խստացված ստուգումների պատճառով: Կիրակի Ալմաթիում խանութներից և պահեստներից առգրավվել և ոչնչացվել է 127,8 կգ ղրղզական պանիր, ոը իբր չի համապատասխանում նորմերին:
Այդ իրադարձությունից հետո, Աթամբաևը 12 երկրների դեսպաններից հավատարմագրեր ստանալու արարողության ժամանակ հայտարարել է, որ հիասթափվել է ԵԱՏՄ-ից: «Ղրղզստանին հարկավոր էլ որոնել իրացման այլ շուկաներ` Ուզբեկստանում և Չինաստանում»,- ասել է նա:
Ավելի ուշ Աթամբաևի ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` Ղրղզստանում նոյեմբերի 7-ին նշվելու է Պատմության և նախնիների հիշատակի օրը՝ նվիրված 1916 թվականի ազգային-ազատագրական շարժման և 30-ական թվականների ռեպրեսիաների զոհերին:
Ըստ պարբերականի` Մոսկվան կտրուկ է արձագանքել: ՌԴ Պետդումայի փոխնախագահ Իգոր Լեբեդևը նշել է, որ այդ հրամանագրով նա թքում է ՌԴ-ի երեսին, և առաջարկել է ի պատասխան չեղարկել Ղրղզստանի քաղաքացիների` հայրենիքում ստացած վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում օգտագործել թույլատրող օրենքը: