կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 11:10
Հասարակություն

ԱՄՆ-ը կարող է օգտվել Մոսկվայի ու Երևանի` փոքր-ինչ վատացած հարաբերություններից. Независимая газета

ԱՄՆ-ը կարող է օգտվել Մոսկվայի ու Երևանի` փոքր-ինչ  վատացած հարաբերություններից. Независимая газета

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան  Ռիչարդ Միլզը հայտարարել է իր գործունեության առաջնահերթությունների մասին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, ազատ ու բարգավաճ, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստանի կառուցման հարցում օգնություն. գրում է Независимая газета-ն:

 

Հոդվածը կրճատումներով՝ ստորև:

 

«Միևնույն ժամանակ, Երևանը Բաքվին մեղադրել է փոխվստահության ամրապնդմանն ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղված` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնություններից հրաժարվելու  մեջ: Շփման գծում իրավիճակը վերջին ամիսներին շարունակում է չափազանց լարված մնալ: Կան զոհեր:

 

Ադրբեջանական կողմը, իր հերթին, դժգոհ է ԵԱՀԿ-ի գործունեությունից: Օրերս Մյունխենում Ալիևը հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորմամբ ավելի քան 22 տարի զբաղվում է ԵԱՀԿ հատուկ խումբը, սակայն «ոչ մի արդյունք չկա»:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բարձր արդյունավետությունից դժգոհ է ոչ միայն ադրբեջանական կողմը: Հայկական կողմն, օրինակ, կարծում է, որ միջազգային դիտորդների ու միջնորդների պասիվությունը հիմնական պատճառն է այն բանի, որ Ադրբեջանը կարողանում է հրաժարվել շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված նախաձեռնություններից:

 

Այսպիսի բարդ պայմաններում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզն իր գլխավոր նպատակն է համարել ԼՂ հակամարտության լուծումը:

 

Հայկական փորձագիտական շրջաանակները տարբեր կերպ են գնահատել դեսպանի այդ խոսքերը: Ոմանք դրանք դիվանագետի հերթական հերթապահ խոսքեր են համարել: Սակայն կան նաև փորձագետներ, որոնք կարծում են, որ Միլզի հայտարարություններն ուղղված են ներքաղաքական պայմանների փոփոխությանը, ԼՂՀ-ում ստատուս քվոյի փոփոխությանն ու ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը Հայաստանում, հետևաբար`  Հարավային Կովկասում: Դրա համար հարմար ժամանակ է. Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանությունից հետո Երևանի ու Մոսկվայի միջև  հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում»: