Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու: Ակնհայտ է, որ այդ` արդեն երրորդ այցը կարող է որոշիչ դառնալ միջպետական հարաբերություններում, համենայն դեպս` մոտ ժամանակաշրջանում. գրում է Независимая газета-ն:
Թերթը մեջբերում է Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը` նշելով, որ Մոսկվան հայտարարել է, որ անկեղծ ու լուրջ զրույց է ակնկալում:
«Տողերի արանքում կարելի է տեսնել ակնարկ առ այն, որ եթե հայկական կողմը մտադիր է ասել մի բան, անել այլ բան, ապա ավելի լավ է` այդպես չանի: Ոչ վաղ անցյալից կարելի հիշել, որ Կրեմլից խորամանկ գտնվելու ցանկությունը և փորձն անհաջող դարձան հետխորհրդային երկրներից որոշների համար: Հնարավոր է` հայ վարչապետը հաշվի է առել ուրիշի փորձը»,- գրում է թերթը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` Մոսկվայում հավանորեն կքննարկվի քաղաքականությունը, որը մտադիր է վարել Հայաստանը, իսկ իշխանափոխությունից հետո այն նոր է որոշվում:
Անկախ քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով` խոսքը կարող է գնալ ոչ թե կոնկրետ Փաշինյանի քաղաքականության մասին, այլ նրա թիմի անդամների, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում և որոնց չի բավականացնում պրոֆեսիոնալիզմը: Փորձագետի կարծիքով` կասկած չկա, որ Փաշինյանը ձգտում է պահպանել ՀՀ-ի արտաքին ուղեգիծը, սակայն նրա շրջապատի մի մասը դրդում է նրան դիսբալանսի:
Ըստ Պետրոսյանի` հարցերից մեկը, որում Փաշինյանն իր թիմի հետ կարող համաձայն չլինել, վերաբերում է Սիրիա հայ զինծառայողներ ուղարկելուն: «Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ ՀՀ նախկին իշխանությունների հետ: Փաշինյանը չի ցանկանում այն խախտել: Իակ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածը դեմ է դրան` կարծելով, որ նման քայլերը հղի են ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերություննեի վատթարացմամբ»,- կարծում է նա:
Ըստ Իսկանդարյանի` հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ԼՂ հակամարտության թեման, և այդ հարցում Երևանի դիրքորոշումը կլինի ՀՀ նախկին իշխանությունների դիրքորոշման շարունակությունը: