Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հետևանքով ռուս-հայկական հարաբերությունները բարդ իրավիճակում են հայտնվել, քանի որ Հայաստանում կարծում են, որ Մոսկվայի արձագանքը դեպքերին կարող էր ավելի հայամետ լինել. գրում է Независимая газета-ն:
Թերթը նշում է, որ դժգոհությունները կապված են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ինչպես նաև ԵՏՄ անդամ Ղազախստանի դիրքորոշման ու Երևանում նախատեսված գագաթաժողովը հետաձգելու որոշման հետ:
Ըստ պարբերականի` Լավրովի համար Երևան այցի ժամանակ օգտակար կլինի հակառուսական տրամադրությունների մասին իմանալ անձամբ երկրի ղեկավարությունից, սակայն գլխավոր թեման ամեն դեպքում կլինի ԼՂ հակամարտությունը:
«Մոսկվան հայտարարել է, որ տեղից շարժելու է փակուղի մտած բանակցային գործընթացը: Սակայն ի՞նչ փոխզիջում կարող է առաջարկել Մոսկվան հակամարտող կողմերին: Բանակցություններին մոտ շրջանակներում քննարկվում է Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը`Ադրբեջանին 5 տարածքի վերադարձ, այնտեղ փախստականների վերադարձ, խաղաղ պայմանագրի կնքում, խաղաղապահների տեղակայում: Հավանաբար` ռուս: ԼՂ կարգավիճակի մասին, հավանաբար, այս փուլում խոսք չի կարող գնալ, քանի որ հստակ որոշումը կողմերից որևէ մեկի օգտին անմիջապես կստիպի նրանցից մեկին երես թեքել ՌԴ-ից: Իսկ դա նրա շահերից չի բխում»,- գրում է պարբերականը: