|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ելքը» համոզված է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախաձեռնությունը մերժվելու է. ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Նրանք իսկ համոզված են, որ սա մերժված նախագիծ է»,- ընդգծեց նա:
Բաղդասարյանի խոսքով՝ «Ելք»-ի ներկայացրած հիմնավորումը փաստարկված չէ։ Նա կոչ արեց դիտարկել կառավարության ներկայացրած հաշվետվությունն ու նշեց, որ չկա «Ելք»-ի մի հիմնավորում, որը հիմք ունենա։
«Պարզապես չէի ցանկանա շատ մանրանալ, որովհետև նրանք իսկ համոզված են, որ սա, ներողություն արտահայտությանս համար, շոուի համար է։ Հերթապահ ձևով դրել են, որպեսզի իրենց նվիրվածությունը հայտնեն»,- ասաց նա` չմանրամասնելով, թե ում են նվիրվածություն հայտնում: