|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե «Ելք» դաշինքը չի հրավիրվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:
«Ես ստուգել եմ. ամսի 15-ին «Ելք»-ի անունով, անձամբ Նիկոլ Փաշինյանի անունով հրավերն ուղարկվել է: Նույնիսկ ճշտել եմ, որ նրանց` Արփինե անունով գործավարը վերցրել է այդ հրավերը: Նիկոլ Փաշինյանի անունով հրավերն ուղարկվել է»,- ասաց նա:
Բաղդասարյանը նաև հավելեց, որ թեև հրավերն ուղարկվել է, նրանք չեն մասնակցել համաժողովին:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրենց չեն հրավիրել` մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ դաշինքի մոտեցումները չհայտնեն: