կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-20 14:56
Քաղաքական

Արհեստական թեմա է. Արթուր Ղազարյանը` «Ելք»-ի` ԵՏՄ-ից դուրս գալու նախագծի մասին

Արհեստական թեմա է. Արթուր Ղազարյանը` «Ելք»-ի` ԵՏՄ-ից դուրս գալու նախագծի մասին

Ճիշտ չէ հրաժարվել ԵՏՄ-ից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` անդրադառնալով «Ելք»-ի` ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին:

«Այսօր 2 ուղղությամբ` և' ԵՏՄ, և' ԵՄ, համագործակցելու հնարավորություն ունենք, պետք է երկու ուղղությամբ էլ աշխատանքներ տանենք, ճիշտ չէ հրաժարվել ԵՏՄ-ից»,- ասաց նա, ապա պնդեց` եթե վերջապես մենք հնարավորություն ունենք երկու ուղղությամբ էլ զարգացնել մեր հարաբերությունները, ինչո՞ւ չօգտվենք դրանից:

Իսկ քաղաքագետ Արթուր Ղազարյանի կարծիքով` այս հարցն անընդհատ քննարկվում է և դարձել է արհեստական թեմա: «Պարզ երևում է, որ նման պահանջ հասարակության կողմից չկա: Մեր օրերում մեկուսացված պետություն չի կարող լինել: Բազմիցս խոսվել է, որ այս պահին ԵՏՄ-ին լիարժեք այլընտրանք չկա, որով էլ փոխարինենք այն»,- ասաց նա: