|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ ԵՏՄ կազմից Հայաստանը դուրս բերելու` «Ելք» դաշինքի նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական շահերին: «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում»,- ընդգծեց նա:
Աշոտյանը հավելեց, որ այդ նախագիծը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: «Կարծում եմ, որ հենց իմ գլխավորած հանձնաժողովն է լինելու գլխադասային հանձնաժողով: Մենք այդ փաստաթուղթը դեռ չենք ստացել: Երբ ստանանք, մանրամասն քննարկման առարկա կդարձնենք»,- ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է սկսել Հայաստանը ԵՏՄ կազմից դուրս բերելու գործընթաց: