|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը երեք հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրությունը փոխելու միջոցով երրորդ ժամկետ իշխանավարման գնացող անհատներին»,- հարցրեց նա՝ շեշտելով. «Սրանում քաղաքական բանսարկության խնդիր չկա, պարզապես ցանկանում եմ իմանալ ձեր կարծիքը»:
Արամ Սարգսյանը հարցրեց նաև, թե ԵՏՄ-ում որտեղ է ամենաթանկ գազն ու էլեկտրաէներգիան, և եթե այն Հայաստանում է, ապա ինչպե՞ս են հայկական ապրանքները մրցելու ԵՏՄ շուկայում: Պատգամավորը հարցրեց նաև թե կո՞ղմ է արդյոք կառավարությունը էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացմանը:
Կարեն Կարապետյանը առաջին հարցին պատասխանելով նշեց, որ Սահմանադրության կամայական խախտմանը վերաբերվում է վատ: Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, ապա վարչապետի խոսքով, դրանց գինը Հայաստանում արտոնյալ է: Ավելին, բաց են առաջարկների համար, եթե որևէ մեկը կառաջարկի ավելի ցածր գին, քան կա Հայաստանում, ապա պատրաստ են պայմանագիր կնքել, անկախ առաջարկողի երկրի ծագումից:
Էլեկտրաէներգայի ոլորտում կառավարությունը կողմ է դիվերսիֆիկացմանը:
«Դա մեզ համար չափազանց կարևոր է, Շնող ՀԷԿ-ի կառուցումը, երրորդ գծի կառուցումը դեպի Իրան, Վրաստանի հետ լրացուցիչ էլեկտրահաղորդման գծի կառուցումը հենց ուղղված է դիվերսիֆիկացմանը, որպեսզի մենք արտաքին էներգակիրներից կախվածությունը պակասեցնենք»,- ասաց վարչապետը: