Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի համավարակն էներգաշուկաների համար դարձել է ամենամեծ շոկը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) նոր հետազոտությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ պահանջարկն ընկել է էներգիայի աղբյուրների բոլոր տեսակների նկատմամբ՝ նավթ, գազ, ածուխ: Ըստ գործակալության հաշվարկների՝ 2020թ. աշխարհում էներգակիրների պահանջարկը կնվազի 6%-ով, ինչը 7 անգամ ավելի շատ է, քան 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
Բացարձակ արտահայտմամբ՝ անկումը հավասար կլինի այն ծավալին, որը տարեկան օգտագործում է Հնդկաստանը՝ իր մեծությամբ աշխարհում երրորդ շուկան:
Մանրամասնվում է՝ մեծագույն անկումը տեղի կունենա զարգացած շուկաներում: Այսպես, ակնկալվում է, որ ԱՄՆ-ում պահանջարկը կնվազի 9%-ով, Եվրամիությունում՝ 11 %-ով:
Պահանջարկի վրա համավարակի վերջնական արդյունքը հնարավոր կլինի գնահատել կարանտինային միջոցների ավարտից հետո, իսկ մինչ այդ գործակալությունում հաշվարկել են, որ բնակչության մեկուսացման յուրաքանչյուր ամիսը կկրճատի էներգակիրների համաշխարհային պահանջարկը 1,5%-ով:
«Միաժամանակ, սահմանափակող միջոցները հանգեցրել են այլընտրանքային աղբյուրների՝ քամու, արեւի, հիդրո- եւ ատոմային էներգետիկայի նկատելի ավելացմանը»,- պարզաբանում են գործակալությունում: 2020թ. դրանց մասնաբաժինը էներգաարտադրության ընդհանուր կառուցվածքում կարող է հասնել 40%-ի: