Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առևտրի ծավալը անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Կոնսենսուսի հիմքով, հարգանքով վերաբերվելով բոլոր տեսակետներին, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններին, մենք միասին շարունակում ենք կառուցել համագործակցության ներդաշնակ համակարգ Միության գործունեության բոլոր ոլորտներում։ Դա արվում է այն բանի համար, որպեսզի, առաջին հերթին, ապահովվի մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը՝ ստեղծելով առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- ասել է Միշուստինը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը շտապել է նշել, որ առեւտրի ծավալը անդամ պետությունների միջեւ անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այն գերազանցել է 73 մլրդ դոլարը, ինչը մոտ 33 տոկոսով ավելին է, քան 2020թ.։
Իսկ փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն ավելացել է 11 տոկոսով։
ՌԴ վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում առկա վիճակին:
«Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը», - հայտարարել Է ՌԴ վարչապետը։
Միշուստինը նաև նշել է, որ գազի, նավթի, նավթամթերքների եւ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձեւավորման հարցերը առաջնային են մնում միավորման անդամ երկրների համար: