|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ, շատ գրավիչ, ավելին, քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է հուսալի և պատասխանատու էներգակիր մատակարար բոլոր երկրների, և հատկապես իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար», – ընդգծեց Կրեմլի խոսնակը։
Միևնույն ժամանակ, Պեսկովը նշեց, որ «նման ռեժիմ անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»՝ նկատի ունենալով «իհարկե, Եվրոպական Միությունը»։ «Այնտեղ գնագոյացումը բոլորովին այլ է՝ այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա», – եզրափակեց նա։