|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ:
Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին:
Ղազախական կողմը շահագրգռվածություն է հայտնել գործունեություն ծավալել մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել համագործակցության ուղղությամբ քննարկումները շարունակել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ` հետագա քայլերը նախանշելու և կյանքի կոչելու ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում արտադրվող տարբեր ապրանքների` Ղազախստան արտահանում կազմակերպելու հետ կապված հարցերին: