Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ:
Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։
Կողմերը կարևորել են Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման խորացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման տեմպերը:
Տատյանա Վալովայան նշել է, որ Հանձնաժողովն այժմ աշխատում է էներգաարդյունավետության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այս առումով փոխվարչապետը ասել է, որ Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ և իրականացվող ծրագրերը շոշափելի արդյունքներ են տալիս:
Քննարկելով էներգեաարդյունավետության հարցը՝ կողմերը համակարծիք էին, որ, ի տարբերություն հանրային նշանակության շինություններում էներգաարդյունավետ համակարգերին սահուն անցման, բազմաբնակարան շենքերում պատկերն այլ է, ինչի պատճառն անկատար իրավապայմանագրային հարաբերություններն ու առկա սակավ ֆինանսական միջոցներն են, իսկ երբեմն էլ՝ էներգաարդյունավետ համակարգին անցում կատարելու համար խրախուսումների բացակայությունը:
Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:
Զրուցակիցները կարևորել են Եվրասիական միության շրջանակներում նավթի, նավթամթերքների, գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: