կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 16:38
Տնտեսական

Փաշինյանն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ-ում գազի և էներգակիրների միասնական շուկայի ստեղծումը

Փաշինյանն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ-ում գազի և էներգակիրների միասնական շուկայի ստեղծումը

Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասն են։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին:

«ԵԱՏՄ-ում բնական գազի, նավթի, էներգակիրների ու ապագայում նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություններից մեկն է։ Մենք այդ հարցը քննարկում ենք տարբեր ձևաչափերով, և հույս ունեմ, որ այս խնդիրը, ի վերջո, լուծում կստանա, որովհետև այն լուրջ նշանակություն ունի մեր երկրների տնտեսությունների համար։ Գազի ու էներգակիրների գները շատ մեծ կապ ունեն այլ ապրանքների գների հետ, որոնք էլ կազմում են մեր երկրների տնտեսությունների բաղկացուցիչ մասը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ  երկրորդը՝ թվային օրակարգի ստեղծումն է։

Ըստ նրա՝ թվային տեխնոլոգիաները կմոտեցնեն ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները։