Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չի վավերացրել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Yerkir.am-ն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվել է, թե՝ Ադրբեջանի դեմ այս և նմանօրինակ սանկցիաները հնարավո՞ր է դառնան շարունակական և պարարտ հող ստեղծեն գերիների վերադարձման համար։ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ, մեծ հաշվով ոգևորված չէ ԵԽԽՎ այդ որոշումից․ «Սա ավելի շատ Ադրբեջանի հետ ոչ կարևր հարցերի շուրջ պայմանավորվածություն դեռևս ձեռք չբերելու արդյունք եմ դիտում և կարծում եմ, որ Ադրբեջանի այն ծառայությունը, որ մատուցվում է Եվրոպային, մասնավորապես՝ էներգակիրների մատակարարման մասով, և, հատկապես, այն առումով, որ Եվրոպան գլոբալ հակադրության մեջ գտնվելով Ռուսաստանի հետ այլընտարանքներ է փնտրում էներգակիրների, այդ առումով նա պատրաստ չէ շատ առաջ գնալ Ադրբեջանին նկատմամբ սանկցիաներ կամ որևէ այլ պատժամիջոց կիրառելու հարցում․ այս առումով շատ չէի ոգևորվի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։