|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը կրել է հերթական պարտությունը: Խոսքը ՄԻԵԴ-ի «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 3571/09 գանգատ) գործի մասին է: ՀՀ-ն պարտավորվում է պետբյուջեից հաղթող կողմին փոխհատուցել 4100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Հարցը կառավարության վաղվա նիստում ներկայացնելու է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` խնդրելով, որպեսզի հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությունը 2017 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնի նշված գումարը` ՄԻԵԴ պահանջները բավարարելու համար: