կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 16:27
Տարածաշրջան

ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Ադրբեջանի իշխանությունների դեմ

ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Ադրբեջանի իշխանությունների դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի քաղաքացի Ադալաթ Հախվերդիևի բողոքը երկրի կառավարության դեմ։ Այս մասին տեղեկացնում է turan.az-ը:

«Հախվերդիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը հայտարարվել է 2019 թվականի մարտի 21-ին ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում։ Բողոքը կապված էր Հախվերդիևի տան քանդելու հետ։ Դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Ֆաուդ Աղաևը նշել է՝ 2009-ին քանդվել է Հախվերդիևին պատկանող տունը, ադրբեջանական իշխանությունները նրան նոր բնակարան են առաջարկել, բայց նա հրաժարվել է ու բողոքով դիմել դատարան՝ սեփականության իր իրավունքը խախտելու համար։ Այնումենայնիվ, ոչ մի դատարան չի բավարարել նրա բողոքը, ինչից ելնելով էլ` Հախվերդիևը դիմել է ՄԻԵԴ։

2015 թվականին ՄԻԵԴ-ն ընդունել է, որ խախտվել է Հախվերդիևի` սեփականության իրավունքը, բայց փոխհատուցման նշանակման մասին վճիռ չի կայացվել։ 4 տարի անց Ստրասբուրգի եվրոպական դատարանը որոշել է փոխհատուցման կոնկրետ չափը, այն է` 140.000 եվրո։ Բացի այդ` ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել ևս 3.000 եվրո բարոյական վնասի և դատական ծախսերի փոխհատուցման համար: