կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 16:48
Իրավական

Մահվան վճիռն ''իրագործվեց'' 22 տարի անց

Մահվան վճիռն ''իրագործվեց'' 22 տարի անց
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանն իր նամակում գրել է.«Ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդիկ, երբ տոնում էիք Նոր տարին և Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը, ով 22 տարեկանում հայտնվել էր բանտում և մոտ 22 տարի անմարդկային տառապանքներ կրել անազատության մեջ: Նա մահապատժի դատապարտվածներից առաջինն էր, ով ողջ էր մնացել և հավատում էր, որ շուտով կվերադառնա կյանք, կապրի բոլորի նման, վերջապես կստեղծի իր ընտանիքը, կունենա սիրած զբաղմունք: Նրան այդ հնարավորությունը չտրվեց, թեպետ օրենքը թույլ է տալիս ցմահ դատապարտվածին 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել վաղաժամկետ ազատվելու համար: Ասեմ, որ 3 նախկին մահապարտ ևս արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանց էլ ազատ չեն արձակում այս կամ այն պատճառաբանություններով»: Մհեր Ենոքյանի նամակը մեջբերում է Lragir.am-ը: