Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ի` «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելցի հատուկջոկատայինների հարձակման հարցը քննարկող հանձնաժողովը այսօր ավարտել է իր աշխատանքը: Հրապարակվել է 105 էջից բաղկացած զեկույց, որում տրվում է երկու կողմերի գնահատականը: Փաստաթղթի պատճենն ընկել է The New Times-ի ձեռքը:
Հանձնաժողովը հանգել է եզրակայության, որ իսրայելցիները, գրավելով «Մավի Մարմարա» թուրքական նավը, ստիպված են եղել ուժ կիրառել ինքնապաշտպանության համար, քանի որ հանդիպել են «կազմակերպված եւ զինված դիմադրության»: Սակայն իսրայելցիների կիրառած ուժը գնահատվել է «չափից ավելի եւ չհիմնավորված», իսկ հետագա վերաբերմունքը նավի ուղեւորների նկատմամբ` վիրավորական:
Մյուս կողմից` ՄԱԿ-ը օրինական է համարել Գազայի հատվածի ծովային շրջափակումը Իսրայելի կողմից, որն էլ փորձել է ճեղքել նավատորմը: Զեկույցի հեղինակների կարծիքով` նավի ուղեւորների մեծ մասի նպատակները խաղաղասիրական են եղել, ինչը չի կարելի ասել թուրքական հումանիտար IHH կազմակերպության մասին:
Զեկույցում առաջարկ է արվում Իսրայելին ափսոսանք հայտնել նավի գրավման ժամանակ Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ եւ փոխհատուցում հատկացնել նրանց ընտանիքներին: Իսրայելին նման ձեւակերպումը ձեռնտու է, սակայն Թուրքիան ներողություն է պահանջում: