|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները դիմել են «Ժողովուրդ» թերթին եւ պատմել, որ իրենք վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Տեղեկանալու համար, թե ինչն է աշխատավարձ չտալու պատճառը, «Ժողովուրդ»-ը զրուցեց արտադրամասի տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հետ, ով ասաց, «էնպիսի հարց եք բարձրացնում, ես նստած տեղս ինսուլտ եմ ստանում:
Չենք կարողանում աշխատել: Պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել հագուստ կարելու, բայց հումքը չենք կարողանում ներմուծել, գումար չկա: Ռուսաստանից պատրաստվում ենք հումքը ներմուծել: Պատկերացնո՞ւմ եք՝ 16 տոկոսով վարկ ենք վերցրել: Փակման եզրին ենք: 16 տոկոսով վարկ եմ վերցնում, որ կտորը ներմուծեմ ու հարկերը տամ»: Զրույցի ավարտին նա նաեւ նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար եւս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: