| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություն է ստանում «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցներից:
«Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլև բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված հիվանդանոցի տնօրեն Արթուր Թամազյանն ասաց. «Այն, որ աշխատակիցները ստացել են նախորդ տարվա փետրվար ամսվա աշխատավարձը, դա իրականությանը չի համապատասխանում: Բայց բաժիններ կան, որոնք հետ են, և իրենք ստացել են նախորդ տարվա նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Գումարը չի բավարարում»:
Ըստ Թամազյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրի մասին տեղյակ է: «Մեզ ուղարկում են բանկ՝ վարկ վերցնելու: Բայց բանկը վարկ չի տրամադրում աշխատավարձերը փակելու նպատակով: Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,-անհասկանալի հանգստությամբ ասած հիվանդանոցի աշխատանքները տապալած Թամազյանը»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: